Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Կթողնե՞ն, որ ԳՄ-ն լուծարվի»

«Կթողնե՞ն, որ ԳՄ-ն լուծարվի»
08.09.2013 | 15:26

«Ղալաթ են անում»,-մեր դիտարկմանը, որ Գրողների միության նախագահի պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում է նաև իր անունը, այսպես արձագանքեց բանաստեղծ, թարգմանիչ, Մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը: Նա կարծում է, որ բոլոր ստեղծագործական միությունները պետք է լուծարվեն:

Իսկ կլուծարվե՞ն:

«Հազար հոգի նստած սպասում է ԳՄ նախագահի պաշտոնին: Մի միություն, որը լցված լինի վեց հարյուր գրողով, կլինի՞ լուծարել: Այդ մարդիկ կթողնե՞ն, որ լուծարվի ԳՄ-ն, բոլորն ուզում են օգտվել»,- ասաց Հակոբ Մովսեսը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ